Ռուսաստանի Անվտանգության խորհրդի քարտուղարը իրանցի գործընկերոջ հետ քննարկել է տարածաշրջանային անվտանգության հարցեր
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՌուսաստանի Անվտանգության խորհրդի (ԱԽ) քարտուղար Նիկոլայ Պատրուշևը Աստանայում բանակցություններ է վարել Իրանի ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Աքբար Ահմադիանի հետ։
Նրանք քննարկել են տարածաշրջանային անվտանգության հարցեր։
Փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային անվտանգության բարձրագույն խորհրդի քարտուղար Ալի Ահմադիանի հետ բանակցությունների ընթացքում մտքերի փոխանակում է տեղի ունեցել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,- ասվում է ՌԴ Անվտանգության խորհրդի մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։