Ուկրաինան արդեն փաստացի ահաբեկչական պետություն է․ Մեդվեդև
ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը կարծում է, որ Ուկրաինան արդեն փաստացի ահաբեկչական պետություն է։
Այս մասին փոխանցում է ՏԱՍՍ-ը։
«Բանավեճ է ծագել, թե արդյոք ժամանակն է, որ այսպես կոչված նախկին Ուկրաինան միջազգային մակարդակով ճանաչվի որպես ահաբեկչական պետություն:
Իրականում Ուկրաինան արդեն իսկ ահաբեկչական պետություն է, որն ազատ, առանց հետևանքների սպանում է յուրայիններին և օտարերկրյա քաղաքացիներ:
Սպանում է քաղաքներում և խրամատներում, սպանում է նույնիսկ բանտերում»,-նշել է Մեդվեդևը ։