ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ՄԱԿ-ը և Համաշխարհային բանկը նախազգուշացնում են Գազայում սովի սպառնալիքի մասին

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

Գազայի բնակիչների կեսից ավելին գտնվում է սովի շեմին, և նրանցից ավելի քան 1 միլիոնն անօթևան է մնացել 2023 թվականի աշնանը սկսված պաղեստինա-իսրայելական հակամարտության սրման հետևանքով։

Ինչպես տեղեկացնում է  «ՌԻԱ Նովոստի»-ն, այս մասին նշված է Համաշխարհային բանկի և ՄԱԿ-ի համատեղ զեկույցում։

«Գազայի բնակչության կեսից ավելին սովի շեմին է, և ամբողջ բնակչությունը զգում է սննդի սուր պակաս և թերսնուցում:

Ավելի քան մեկ միլիոն մարդ մնացել է առանց տների, իսկ բնակչության 75%-ը դարձել է ներքին տեղահանված»,- ասված է փաստաթղթում։

Գազայում ընթացող մարտերի աղետալի ֆիզիկական և հոգեբանական հետևանքները ամենաշատը հարվածել են կանանց, ծերերին և երեխաներին։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular