ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. ՌԴ ԱԳՆ

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երևանի և Բաքվի միջև բոլոր տարածքային վեճերը պետք է բացառապես կարգավորվեն քաղաքական-դիվանագիտական մեթոդներով՝ հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի շրջանակում. այս մասին ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:

«Պատրաստ ենք մեր կողմից այդ գործընթացին ամեն կերպ աջակցել: Կարծում եմ՝ վաղուց ժամանակն է վերականգնելու ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ մեխանիզմների ռիթմիկ աշխատանքը: Գործընկներին կոչ ենք անում քաղաքական կամք դրսևորել, վերականգնել եռակողմ ձևաչափով շփումները, որոնք ապացուցել են իրենց արդյունավետությունը», - նշել է նա:

Զախարովայի խոսքով՝ ԵՄ-ն և ԱՄՆ-ն կողմերից մեկից զիջումներ են կորզում, իսկ մյուսի հասցեին սպառնալիքներ են հնչեցնում, մինչդեռ ՌԴ-ն միշտ համալիր, փոխզիջումային լուծումների կողմնակից է:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular