ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նորից խոշոր հրդեհ Թուրքիայում, այս անգամ՝ Անկարայի արդյունաբերական գոտում

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Անկարայի արդյունաբերական գոտում գտնվող անվադողերի պահեստում խոշոր հրդեհ է բռնկվել, ծուխը պատել է քաղաքի հարավ-արևելյան հատվածը։

Միջազգային լրատվամիջոցները հայտնում են, որ անվադողերի պահեստից ու այլ ձեռնարկություններից բացի,  այդ հատվածում են գտնվում նաև թափոնների պահեստներ։

Տեղում հրշեջների միանգամից մի քանի ջոկատ է աշխատում, փորձում են այնպես անել, որ հրդեհը տեղայնացվի, չտարածվի կից ձեռնարկությունների վրա, հատուկ տեխնիկայի միջոցով    հեռացնում են հրդեհվող օբյեկտի մոտ առկա հրակայուն  նյութերը,   փորձում են ճանապարհ բացել նոր ժամանող հրշեջների համար։

Վիրավորների ու մահացածների առկայության մասին տվյալներ դեռևս չեն հրապարակվում։

Հիշեցնենք՝ երեկ էլ խոշոր հրդեհ էր բռնկվել Ստամբուլի գիշերային ակումբներից մեկում, ինչի հետևանքով մահացածների թիվը 29-ն է։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular