ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Եթե Արևմուտք գնալու հույսի լույս լիներ, Թուրքիան վաղուց պետք է բացած լիներ սահմանը. Լևոն Զուրաբյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Եթե Արևմուտք գնալու հույսի լույս լիներ, Թուրքիան վաղուց պետք է բացած լիներ սահմանը։

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը․

«Ժողովրդավարական արժեքների համար երկիրը չեն զոհաբերում, պետք է Վրաստանի նման չեզոք լինենք։ Փաշինյանը ներքին ընդդիմության ջարդելու համար բոլորին Պուտինի ագենտ է սարքում։

Ռուսական տարբերակը մերժեցինք, արևմտյանը Բաքուն չընդունեց, փոխարենը ոչինչ չստացանք։ Մերժեցինք ռուսական տարբերակը, որն իրականացվելու շանսեր ուներ, որի հետևանքով ՖՍԲ-ի վերահսկողությամբ ճանապարհ կլիներ Ադրբեջանի ու Նախիջևանի միջև, բայց մյուս կողմից կունենայինք Լաչինի միջանցքի անխափան շարժը և Արցախի պահպանումը։ Գոնե դրա փոխարեն ստանայինք ինչ որ լավ բան, ոչ մի բան չստացանք»,- նշել է Զուրաբյանը։

Նրա կարծիքով, 4 գյուղ տալով պատերազմը չի կանխվում, սանձազերծվում է, կորցնում ենք պաշտպանված դիրքեր։ Եթե Ադրբեջանը պատերազմ սկսի, պատճառը իր ու Թուրքիայի երազած միջանցքն է լինելու։ Իսկ Փաշինյանն ընդամենը պատրվակն է կանխում, ոչ թե պատճառը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular