ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Մոսկվան և Թեհրանը քննարկել են ռազմատեխնիկական համագործակցությունը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

ՌԴ պաշտպանության փոխնախարար Ալեքսանդր Ֆոմինը Մոսկվայում Իրանի դեսպան Քազեմ Ջալալիի հետ հանդիպման ժամանակ քննարկել է ռազմատեխնիկական համագործակցության զարգացումը։ Այս մասին հայտնել են ՌԴ ՊՆ-ից։

«Այսօր տեղի է ունեցել Ռուսաստանի Դաշնության պաշտպանության փոխնախարար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Ֆոմինի և ՌԴ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Քազեմ Ջալալիի հանդիպումը։ Բանակցությունների ընթացքում քննարկվել են երկկողմ ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ընթացիկ հարցեր, մտքեր են փոխանակվել տարածաշրջանային անվտանգության հարցերի շուրջ»,-  հայտնել են ՌԴ ՊՆ–ից։

Գերատեսչությունում նշել են, որ կողմերն ընդգծել են իրենց հավատարմությունը ռուս-իրանական հարաբերությունների հիմնարար սկզբունքներին, և հանդիպումն անցել է բարեկամական մթնոլորտում՝ դառնալով պետությունների միջև ռազմավարական հարաբերությունների ամրապնդման ևս մեկ քայլ։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular