ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Ժողովուրդ». Կարեն Կարապետյանը անակնկալներ ունի մատուցելու. Սերժ Սարգսյանի հետ համաձայնության չեն եկել

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» թերթը գրում է. «ՀՀԿ-ում դեռեւս որոշում չեն կայացրել, թե ո՞վ է լինելու նոր խորհրդարանի խոսնակը: Լավատեղյակ աղբյուրներից «Ժողովուրդ»-ին հայտնի դարձավ, որ ԱԺ նախագահի, ինչպես նաեւ՝ ԱԺ փոխնախագահների, խորհրդարանի մշտական հանձնաժողովների նախագահների հարցն այս օրերին Սերժ Սարգսյանի ու վարչապետ Կարեն Կարապետյանի քննարկումների թեման է:

Նրանցից յուրաքանչյուրը իր համար ցանկալի թեկնածուների է առաջարկում, ու դեռեւս վերջնական համաձայնության չեն եկել այս հարցում: Մեկը պնդում է, որ ԱԺ լավագույն նախագահը կլինի ԱԺ պատգամավոր Կարեն Կարապետյանը, մյուսն ասում է, թե Էդուարդ Շարմազանովը երիտասարդ է, լավ կլինի՝ նա լինի:

 

«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ դեռեւս վերջնական որոշում չկա նոր կառավարության կազմի վերաբերյալ: Ըստ մեր տեղեկությունների՝ Կարեն Կարապետյանը ցանկանում է որոշակի փոփոխություններ կատարել նաեւ նախարարների իր թիմում, եւ այս առումով որոշակի անակնկալներ են սպասվում»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular