ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


10 մլն 600 հազար դրամ՝ Փաշինյանի պաշտպանությունն ամրացնելու համար․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը շարունակում է ամրացնել իր պաշտպանությունը` մեծ միջոցներ ծախսելով, նորանոր ուժեր ներգրավելով եւ մեթոդներ կիրառելով: Այս անգամ Փաշինյանի անվտանգությունն ապահովելու համար վարչապետի աշխատակազմը 4 մետաղորսիչ է գնել, որոնցից յուրաքանչյուրն արժե 2 մլն 650 հազար դրամ, ընդհանուր առմամբ՝ վճարվել է 10 մլն 600 հազար դրամ։ Իհարկե, մետաղորսիչներ կային կառավարությունում, բայց երեւի սրանք ավելի ժամանակակից են ու վստահելի: Եթե նույնքան ջանք, որքան Փաշինյանը գործադրում է անձնական անվտանգությունն ապահովելու համար, գործադրեր պետության անվտանգության ուղղությամբ, Հայաստանը գուցե իրապես դառնար այն խաղաղ Շվեյցարիան, որի մասին ՔՊ-ականներն առավոտից երեկո հայտարարում են իրենց կենացներում։

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 04․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular