ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանում զինվորը սպանել է ծառայակցին

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ադրբեջանի Գուբայի շրջանում ադրբեջանական բանակի զինվորը գնդակահարել է իր ծառայակից ընկերոջը: Միջադեպը տեղի է ունեցել Գուբայի շրջանում տեղակայված զորամասերից մեկում:

Աղդամի շրջանից պարտադիր զինծառայության կանչված զինվոր Մահիր Քյարամ օղլու Մամեդովը ավտոմատ զենքից կրակ է բացել Աղստաֆայի շրջանից զորակոչված զինվոր Ադիլ Ռուստամ օղլու Մուսաեւի վրա: Ադիլ Մուսաեւը միջադեպի վայրում մահացել է:

Ադրբեջանական ԶԼՄ-ները երկրի ղեկավարության հրահանգով վերջին ամիսներին չեն անդրադառնում բանակում տեղի ունեցող նեգատիվ երեւույթներին: Այդուհանդերձ, ըստ ադրբեջանական ԶԼՄ-ների` 2014 թ. սկզբից մինչեւ այժմ ադրբեջանական բանակի կորուստը կազմել է 83 զոհ, որոնցից 53-ը զոհվել են ոչ մարտական պայմաններում, 117 զինծառայողներ էլ վիրավորվել կամ տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular