ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում հարձակվել են ոստիկանական բաժանմունքների վրա. կան զոհեր

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իրանի Սիստան և Բելուջիստան նահանգի Չաբահար և Ռասկ քաղաքների ոստիկանական բաժանմունքների վրա զինված ահաբեկչությունների հետևանքով երեք իրավապահ է սպանվել։ Այս մասին, Mehr գործակալության փոխանցմամբ, հայտնել է նահանգի անվտանգության հարցերով փոխնահանգապետ Ալիռեզա Մարհամատին։

«Ժամը 22-ի սահմանում ահաբեկիչները հարձակվել են Չաբահարի մի քանի ոստիկանական բաժանմունքների վրա: Մեր ուժայինների և իրավապահ մարմինների օգնությամբ նրանց հարձակումը հետ է մղվել, նրանցից մի քանիսը զոհվել կամ վիրավորվել են: Ցավոք, մեր երեք մարտիկներ զոհվել են»,- ասել է նա:

Ռասկ քաղաքում ոստիկանական բաժանմունք մուտք գործելու փորձ է կանխվել, պարզաբանում է գործակալությունը։

Ըստ Իրանի իշխանությունների՝ ահաբեկչական «Ջեյշ ալ-Ադլ» խմբավորումը, որը հիմնականում գործում է Իրանի հարավ-արևելքում, որտեղ գտնվում է Աֆղանստանի և Պակիստանի հետ սահմանը, ստանձնել է հարձակման պատասխանատվությունը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular