ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Նոր մանրամասներ ՀՀԿ-ի «ռազբորկաներից». Գալուստ Սահակյանին առաջարկվել է հրաժարվել մանդատից. «Ժողովուրդ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Ժողովուրդ» օրաթերթին ՀՀԿ ներքին «ռազբորկաներից» որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Այն, որ ԱԺ ներկայիս նախագահ Գալուստ Սահակյանը չի լինելու նոր խորհրդարանի նախագահ, արդեն իսկ պարզ է, բայց Սահակյանը ՀՀԿ-ի համամասնական ցուցակի 11-րդ հորիզոնականում է, ինչը նշանակում է, որ ԱԺ ներկայիս նախագահը հնարավորություն ունի հաջորդ խորհրդարանում լինել պատգամավոր:

Ըստ մեր տեղեկությունների՝ Գալուստ Սահակյանին շատ ջերմորեն ու հարգալից առաջարկվել է շարունակել մնալ ՀՀԿ-ի ավագների խորհրդի նախագահ և հրաժարվել իրեն հասանելիք մանդատից, պատճառաբանելով, որ Սահակյանը երկար տարիներ է Ազգային ժողովում է և այս անգամ կարող է իր տեղը զիջել ուրիշներին: Մանավանդ, որ որդին՝ Արման Սահակյանը, ևս պատրաստվում է դառնալ պատգամավոր: Այս փաստարկը ևս Սահակյանի առջև դրվել է և նկատվել, որ «տնից երկու պատգամավոր լինելը ճիշտ չէ»:

Սակայն Սահակյանին համոզել չի հաջողվել, նա համառորեն պնդել է, որ ուզում է լինել 6-րդ գումարման ԱԺ-ում»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Լուսանկարը` PAN Photo-ի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular