ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Փաթթած ունեմ ինձ քննադատողներին. Առաքել Մովսիսյանը (Շմայս) սկսել է ֆուտբոլ խաղալ

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

1in.am-ը գրում է.

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ՀՀԿ խմբակցությաննախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայս)։ Նախորհրդարանական ընտրություններին առաջադրվել էր ՀՀԿռեյտինգային ցուցակով Արմավիրի մարզից և զբաղեցրել չորրորդտեղը՝ ստանալով 6 724 ձայն: Նա հետ է մնացել ՆահապետԳևորգյանից՝ 22070 ձայնՍեյրան Սարոյանից՝ 21982 , ԱլեքսանՊետրոսյանից՝ 9 581։

 Պարոն Մովսիսյան, Ծաղկալանջ համայնքի բնակիչներին տված խոստումը կատարեցի՞ք, նկատի ունեմ ասֆալտապատեցի՞ք ճանապարհը:

– Ես ասֆալտապատման աշխատանքները ժամանակին եմ ավարտել, եղա՞վ: Խոսք էի տվել, տեղում արել եմ: Երբ ասացի, երկու օր հետո  լցրել եմ ասֆալտը, հանգիստ եղեք: Ժողովուրդը ասֆալտը վայելում է:

– ԿԸՀ-ն անգամ Ձեզ նախազգուշացրեց, հորդորեց, որ թույլ եք տվել Ընտրական օրենսգրքի 21-րդ հոդվածի 6-րդ մասի պահանջների խախտում:
– Ինչ է նշանակում՝ հորդորեց, արդեն արել վերջացրել էինք, նկատողությունն էլ տվեցին, էլ ի՞նչ եք ուզում դրանից ավելի:

– Այս ԱԺ-ն արդյոք տարբերվելո՞ւ է նախորդից: Ի՞նչ տեսակ ԱԺ ենք ունենալու:

– Կգնաք ԱԺ, կտեսնեք: Ես հո պատգամավոր դառնալու համար չեմ տառապել կամ ապրել: Նույն ձևի՝ որպես Շմայս, ապրում եմ, գոյություն ունեմ, նույն ձևի ապրում եմ և շարունակելու եմ ապրել: Ինձ համար կյանքը չի փոխվել, ես իմ երկրի հրամանատարներից մեկն եմ եղել իմ ազգի համար և շարունակում եմ նույն ձևով ծառայել իմ ազգին: Աստված չանի՝ պատերազմ լինի, նորից նույն ոգով պատերազմ եմ գնալու:

– Շատ գործարար-պատգամավորների ԱԺ-ում լինելը կարծես թե  ձեռնտու է, նրանք չենք էլ թաքցնում, որ արտոնություններ են ունենում:

– Եթե մարդը կյանքում իրենից բան չի ներկայացնում, էդ մանդա՞տը պտի իրեն վեր բարձրացնի, իր ապրելակերպը լավացնի: Հերս ասում էր՝ էն շանը, որ զոռով որսի պիտի տանես, ի՞նչ որս պետք է լինի: Եթե մարդու միջից չեղավ էդ նամուսը, թասիբը, ապրելու կյանքը, մանդատով ինքը պետք է դուխավորվի՞: Եթե մանդատով պտի դուխավորվի, ես նման մարդ չեմ ճանաչում: Ես ձեզ ասում եմ պարզ իմ տեսլականով:

– Առաջիկայում ինչո՞վ կզբաղվեք:

– Ես չէի պատկերացնում… 27 տարվա մեջ առաջին անգամ հազիվ սկսել եմ հանգստանալ: Ես չէի պատկերացնում, որ այդքան տարիներ շատ ծանր կյանք եմ ապրել: Ամեն օր սրա հարցերով, նրա հարցերով, իսկ հիմա հանգիստ իմ շրջապատով, իմ առօրյա կյանքով, իմ ժողովրդին, իմ տարածաշրջանին ինչով կարողանում եմ՝ օգտակար եմ լինում: Միշտ իրենց կողքին եմ, ես քաղաքում տուն չունեմ, գյուղում եմ ապրում: Արդեն սկսել եմ ֆուտբոլ խաղալ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուրում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular