Ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակ պայթեցնելու հետևանքով վիրավորում ստացած Արթուր Մովսիսյանը ևս կալանավորվել է․ «Փաստինֆո»
ԻՐԱՎՈՒՆՔՀՀ ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի մոտ նռնակ պայթեցնելու գործով կալանավորվել է նաև երրորդ անձը՝ Արթուր Մովսիսյանը, որը իր իսկ կողմից նռնակի պայթյունի հետևանքով բեկորային վնասվածք էր ստացել և տեղափոխվել հիվանդանոց, «Փաստինֆո»-ին հայտնել է փաստաբան Արայիկ Պապիկյանը։
Հիշեցնենք, որ մարտի 24-ին նռնակով զինված երեք տղամարդ, որոնք, ինչպես պարզվել է հետագայում, «ԱԺԲ» աջակիցներ են, փորձել են ներխուժել Ոստիկանության Նոր Նորքի բաժին։ Ոստիկանության շենքի մոտ նռնակ են պայթեցրել, ինչի հետևանքով նռնակով զինված անձանցից երկուսը բեկորային վիրավորվում են ստացել և տեղափոխվել են հիվանդանոց։ Երրորդ տղամարդը վնասազերծվել է։ Դեպքի առթիվ ախաձեռնվել է քրեական վարույթ ։ Մեղադրյալներից երկուսը կալանավորվել էին, մյուսը՝ Արթուր Մովսիսյանը, շարունակում էր գտնվել հիվանդանոցում, սակայն օրերս նույնպես կալանավորվել է։
Փաստաբան Արայիկ Պապիկյանը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հայտնել է, որ Արթուր Մովսիսյանն արդեն ՔԿՀ-ում է, թեև, ըստ փաստաբանի, բժշկական խնամքի կարիք ունի։
«Արթուր Մովսիսյանի հետ կապված՝ բացի կալանքի հարցի քննարկումից, այլ գործողություններ չեն կատարվել։ Նա ցուցմունք չի տվել. միայն հայտնել է, որ ահաբեկչական որևէ գործողություն չի կատարել, և, օգտվելով լռելու իր իրավունքից, այլ ցուցմունք չի տվել»,- ասել է փաստաբանը։