ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ծանր վիրավոր զինվորների պետպատվերով բուժման գումարը չի փոխանցվել հիվանդանոցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ

1in.am-ը գրում է.

Ապրիլյան պատերազմում առավել ծանր վիրավորում ստացած զինծառայողներից երկուսի՝ Արման Լազգիյանի և Ռուբեն Առաքելյանի բուժումը շարունակվում է Գերմանիայում: Պետությունը մտադիր չէ իր ուսերին վերցնել զինծառայողների բուժման ծախսերը ո՛չ երկրի ներսում, ո՛չ երկրից դուրս:

Երևանի ավագանու՝ «Բարև Երևան» խմբակցության անդամ Անահիտ Բախշյանը պարզել է՝ Էրեբունի բժշկական կենտրոնը զինծառայողների բուժումն անցկացնելու համար պետբյուջեից աջակցություն չի ստացել:

Ավագանու անդամը կարծում է՝ կապ չունի՝ Էրեբունի բժշկական կենտրոնն ինչ միջոցներով է բուժումն իրականացրել, կարևորը զինծառայողներն անվճար բուժում են ստացել, մինչդեռ Գերմանիայում անվճար բուժում ստանալն անհնար է:

Թե ինչու պետությունը չի աջակցում Գերմանիայում բուժում ստացող զինծառայողներին, Առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն է մեկնաբանում:

Զինծառայողներին Հայաստանում արդյունավետ բուժում տրամադրելու որոշումը միայն հայ բժիշկներինը չէ: Մայիսի 6-ին գերմանացի բժիշկները վիրավոր զինծառայողներին հետազոտելուց հետո վստահեցրել էին՝ իրենք էլ Գերմանիայում նույնն էին անելու, զինծառայողներին Գերմանիա տեղափոխելու անհրաժեշտություն չկար:

Հայ բժիշկներն իրենց գործը լավ են արել, մինչդեռ Գերմանիայում բուժում ստացող Ռուբենի և Արմանի դեպքում արտերկրում բուժումը զինվորների համար առավել արդյունավետ է եղել, նկատում է Անահիտ Բախշյանը:

Վիրավոր զինծառայող Արման Լազգիյանի հայրն էլ վերադառնալու հաջորդ օրը շնորհակալություն է հայտնել հայ բժիշկներից, բայց նաև նշել, որ որդու վիճակը Գերմանիայում ավելի է լավացել: 60 օր հաց չուտելուց հետո Գերմանիա հասնելու 4-րդ օրը Արմանը սնվել է:

Պետությունը շարունակում է նույն քաղաքականությունը, զինծառայողների բուժման ծախսերը մնում է անհատների բարեգործության հույսին:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular