ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Քաղաքագետ. «Հայաստանը հանդգնում է կրկնել Ուկրաինայի փորձը ԵՄ ճանապարհին»

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Հայաստանն այժմ ձգտում է եվրաինտեգրման, սակայն հետխորհրդային տարածքում նմանատիպ այլ նախագծերն ավարտվել են անհաջողությամբ, լավագույն դեպքում, Երևանը կարժանանա Վրաստանի ճակատագրին՝ ԵՄ-ին անդամակցելու անընդհատ հետ քաշվող «բլիթով», վատագույն դեպքում կկրկնի Ուկրաինայի ճանապարհը,- «vz.ru» թերթին ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը։ 

Հիշեցնենք, որ, ավելի վաղ, Հայաստանը հայտարարել էր, թե ԵՄ անդամակցությունը երկրի համար ամենաճիշտ ու ցանկալի տարբերակն է։

«Դատելով Հայաստանի իշխանությունների վերջին հայտարարություններից` երկիրը ցանկանում է գնալ Ուկրաինայի, Վրաստանի և հետխորհրդային տարածքում եվրաինտեգրման այլ «հաջող» օրինակների ճանապարհով։ Սա կոչվում է կանգնել փոցխի վրա և մտածել, թե ինչո՞ւ է այն հարվածում ճակատիդ,- ասել է քաղաքագետ Վլադիմիր Կորնիլովը,- Երևանը կարող էր հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարել, բայց Փաշինյանի հաղթանակից հետո մենք տեսանք, որ երկիրը բռնեց ԵՄ-ին անդամակցելու ճանապարհը։ Հանրապետությունը «լաց է լինում, ծակում է իրեն, բայց շարունակում է կակտուս ուտել»։ Կարելի է կռահել, թե ինչ է սպասվում Հայաստանին վերջնակետին. տեսանելի են մի քանի տարբերակներ։ Երևանը լավագույն դեպքում կլինի հավերժ սպասողական վիճակում, ինչպես Վրաստանը, ԵՄ անդամակցության բլիթը կպահեն քթի տակ ու կամաց-կամաց կհեռվացնեն։ Վատագույն սցենարի դեպքում` Ուկրաինայի ճակատագիրը կարող է կրկնվել»։

«Ռուսաստանի համար Հայաստանի նման ընտրությունը ռիսկեր է պարունակում։ Պետք է հասկանանք, որ մեր սահմաններին անկայունության կետեր ստեղծելու քաղաքականությունը վաղուց է կիրառվում Արևմուտքի կողմից։ Ավելին, պետք է ակնկալել դրա ակտիվացում: Եվ այստեղ պետք է հասկանանք, որ մենք չենք կարող Երևանին որոշակի ուղղվածություն պարտադրել։ Սակայն Մոսկվան պետք է շարունակի տեղեկատվական աշխատանքը երկրում, աջակցի ռուսամետ տրամադրություններին, բացատրի մեր պետության հետ համագործակցության առավելությունները և ընդգծի ներկայիս ուղին շարունակելու թերությունները»- եզրափակել է Կորնիլովը։

 

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular