«Կհանդիպենք կինոյում». Եվգենի Պետրոսյանն առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում
ՄՇԱԿՈՒՅԹ
Հայկական ծագումով խորհրդային և ռուսական էստրադայի արտիստ, գրող-հումորիստ և հեռուստահաղորդավար Եվգենի Պետրոսյանը տելեգրամյան իր ալիքում գրել է, որ առաջին անգամ նկարահանվել է ֆիլմում։ Այն կոչվում է «Մանյունյա. արկածներ Մոսկվայում»:
«Ես, իրոք, առաջին անգամ եմ նկարահանվել ֆիլմում։ Կինոյի յուրահատկությունն, ինչպես հայտնի է, այն է, որ պրեմիերայից առաջ հնարավորություն չի տալիս արտիստին հասկանալ՝ հաջող է նկարահանվել, թե ոչ: Քանի որ շատ բան կախված է մոնտաժից, այն բանից, թե ինչն է մտել ֆիլմ և ինչ է մնացել դրանից դուրս: Բայց այդ ամենով հանդերձ, կարող եմ վստահորեն ասել, որ սա իսկական ընտանեկան ֆիլմ է արկածներով, թեթև հումորով: Եվ մենք բոլորս՝ ֆիլմի ստեղծողները և կինոդիտողները, ցանկանում ենք, որ մեր աշխատանքը հաջողվի: Հուսով եմ, որ այդպես էլ կլինի։
Կհանդիպենք կինոյում»,- գրել է արտիստը։