Ո՞վ է Զարուհի Փոստանջյանի կուսակցության հովանավորը. Ֆոտո
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ«Փաստ» օրաթերթի հավաստի աղբյուրների վկայությամբ` Զարուհի Փոստանջյանի և նրա նորաստեղծ «Երկիր ծիրանի» կուսակցության հովանավորը մոսկվաբնակ միլիարդատեր, «Ռուցոգ ինվեստ» շինարարական հոլդինգի սեփականատեր Ռուբեն Ցոլակի Գրիգորյանն է:
Նրան է պատկանում անհամար թվով անշարժ գույք Մոսկվայում` բնակելի շենքեր, հյուրանոցներ, հսկայական տարածքներով ավտոկայանատեղիներ և այլն: Նրա սեփականությունն են «Օլիմպիկ պլազան», «Նիկոլսկայա պլազան», «Երոպկինսկի-16»-ը և այլ առևտրային օբյեկտներ:
Ըստ «Forbes»-ի՝ Գրիգորյանի միայն «Նիկոլսկայա պլազա» առևտրի կենտրոնը գնահատվում է մինչև 250 միլիոն դոլար:
Ռուբեն Ցոլակովիչը հայտնի է նաև իր հայկական ինտերակտիվ թանգարանով, ժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած «Ազգերի մշակույթի թանգարանով», որը բացվեց Ցեղասպանության 100-ամյա տարելիցի առիթով: Սակայն հայ եկեղեցու հետ նա խնդիր ունեցավ… և թանգարանը փակվեց:
Ռուբեն Գրիգորյանը մշտապես խնդիրներ ունի բնապահպանական և ազգային արժեքների պահպանության հասարակական կազմակերպությունների հետ: Իսկ ճարտարապետական ազգային արժեքներին հետևող «Արխնադզոր» ՀԿ-ն մշտապես բողոքի ակցիաներ է կազմակերպում նրա դեմ՝ համարելով, որ «Ռուցոգը» ոչնչացնում է ազգային արժեքները:
Դեռևս անցյալ տարվանից, «Փաստի» տվյալներով, Զարուհի Փոստանջյանը համագործակցում է Գրիգորյանի հետ:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում