ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այնպիսի արարքներ են վերագրում, իբրև ես դահիճ եմ. նախկին կնոջը կացնահարած և զոքանչին սպանած տղամարդը դժգոհ է

ԻՐԱՎՈՒՆՔ

1in.am-ը գրում է. Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում նորանշանակ դատավոր Վաչե Մարգարյանի նախագահությամբ սկսվեց Վլադիկ Մարտիրոսյանի ու Թագուհի Մանսուրյանի գործով դատական քննությունը:

Նախկին ամուսիններ Վլադիկի ու Թագուհու ընտանեկան պատմությունը եզրափակվել է արյունալի կացնահարությամբ:

Հիմա էլ՝ սպանության գործին զուգահեռ, նույն դատարանում ահա քննվում է ևս մեկ քրեական գործ: Ամբաստանյալի աթոռին են Վլադիկ Մարտիրոսյանն ու նրա նախկին կին, կացնահարության գործով տուժող Թագուհի Մանսուրյանը:

Տուժողի, ինչպես նաև տուժողի իրավահաջորդի կարգավիճակում է Թագուհու հայրը՝ Վաչագան Մանսուրյանը:

Նիստի սկզբում Վլադիկ Մարտիրոսյանն ասաց, թե մեղադրական եզրակացության իր օրինակը չի ստացել: Նախագահողը ներկայացրեց ստացական՝ ստորագրված Վլադիկ Մարտիրոսյանի կողմից, որով նա հայտնում էր, որ 2017 թվականի մարտի 1-ին ստացել է մեղադրական եզրակացությունը: Իր ստորագրությունը ճանաչելով՝ ամբաստանյալն ասաց. «Երևի ստացել եմ»:

38-ամյա Թագուհին ասաց, որ համալսարան է ավարտել, բայց քանի որ համալսարանը մասնավոր է եղել, ապա նա իր կրթությունն անվանեց «միջնակարգ-մասնագիտական»: Ասաց, որ աշխատում է գեղեցկության սրահում՝ որպես մատնահարդար:

Նախագահողը տեղեկացրեց, որ 2017 թվականի մարտի 20-ին դատարանը ստացել է ամբաստանյալ Թագուհի Մանսուրյանի շահերի պաշտպան, հանրային պաշտպանի գրասենյակի փաստաբան Անժելա Հոբոսյանի միջնորդությունը՝ իր պաշտպանյալի մասով հանցակազմի բացակայության հիմքով քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ:

Դատարանը որոշել է նշված միջնորդությանն անդրադառնալ վերջնական դատական ակտ կայացնելիս:

Մեղադրող դատախազն ընթերցեց մեղադրական եզրակացության եզրափակիչ մասը:

Վլադիկ Մարտիրոսյանը մեղադրվում է մինչև կացնահարության դեպքը իր նախկին կնոջ ու նրա ծնողների նկատմամբ 4 դրվագով բռնություն գործադրելու, նրանց հարվածներ հասցնելու, և 4 դրվագով՝ նրանց սպանության սպառնալիքներ տալու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով և 137 հոդվածի 1-ին մասով:

Ըստ մեղադրանքի՝ 2016 թվականի հունիսի 12-ին, գիշերվա ժամը 1-ի սահմաններում Վլադիկ Մարտիրոսյանը գնացել է նախկին կնոջ ծնողների՝ Ս. Տարոնցի 7 հասցեում գտնվող շենքի բակ, սպասել է աշխատանքից վերադարձող կնոջը  և որդուն տեսնելու հարցի շուրջ վիճաբանել է նրա հետ՝ ընթացքում կնոջ նկատմամբ բռնություն գործադրելով՝ բռնել ու սեղմել է կնոջ ձեռքերը, քաշքշել է նրան, պատճառել է թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ, ինչպես նաև նույն վիճաբանության ընթացքում տվել է սպանության սպառնալիք, որն իրականացնելու իրական վտանգ է եղել:

2016 թվականի հունիսի 20-ին, դարձյալ գիշերվա ժամը 1-ի սահմաններում նույն շենքի բակում Վլադիկ  Թագուհու հետ վիճաբանության ընթացքում սպանության սպառնալիքներ է տվել կնոջ ու նրա ծնողների հասցեին:

2016 թվականի հունիսի 21-ին, ժամը 13-ն անց 45-ի սահմաններում Երևանի Շիրակի փողոցում գործող «Մհեր Մար» սուպերմարկետի դիմաց Վլադիկ Մարտիրոսյանը վիճել է նախկին աներոջ՝ Վաչագան Մանսուրյանի հետ, սպանության սպառնալիքներ է տվել ընտանիքի անդամների հասցեին, ինչպես նաև բռունցքով 4-5 հարված է հասցրել մեքենայի մեջ նստած Վաչագանի դեմքին ու ձեռքերին՝ պատճառելով թեթև վնասի հատկանիշներ չպարունակող վնասվածքներ:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular