ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իսրայելը համաձայնել է կարգավորել ռազմական գործողությունները Գազայում. Բլինկեն

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսրայելը Գազայի հատվածում World Central Kitchen (WCK) կազմակերպության կամավորներին հարվածելուց հետո համաձայնել է ճշգրտել մարտական գործողությունների վարման մեթոդները, որպեսզի ապահովի մարդասիրական աշխատակիցների պաշտպանությունը, որոնք օգնություն են ցուցաբերում խաղաղ պաղեստինցիներին, ուրբաթ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինկենը:

Փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Վարչապետ Նեթանյահուն նախագահ Բայդենին ասել է, որ Իսրայելը մտադիր է փոփոխություններ կատարել իր ընթացակարգերում՝ ապահովելու նրանց պաշտպանությունը, ովքեր օգնություն են ցուցաբերում Գազայի հատվածում այդքան հուսահատ կարիքավոր մարդկանց»,- ասել է Բլինկենը Բրյուսելում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular