ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում․ Վարդան Ոսկանյան (տեսանյութ)

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Իրանում կասկածում են, որ Բաքվի օկուպացրած Կովսականում իսրայելական հետախուզությունն է աշխատում:

«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ԵՊՀ Իրանագիտության ամբիոնի վարիչ Վարդան Ոսկանյանը․

«ԻՀՊԿ-ին առնչվող տելեգրամյան ալիքները Իրանի պոտենցիալ թիրախ են դիտարկում Կովսականը։ Եթե Իրանը Ադրբեջանի տարածքում որևէ ենթակառուցվածք խոցի, դա մեզ համար հնարավորություն է։ Սակայն այս սցենարը քիչ հավանական եմ համարում, քանի որ այդ դեպքում Իրանը խնդիրներ կունենա Թուրքիայի հետ։

Իրանի պաշտոնական դիրքորոշումն է՝ Իսրայելին պատասխան լինելու է։ Բայց ինչ ձևաչափով լինելու, որ ժամանակում է լինելու, որտեղ է լինելու, պաշտոնական տեղակատվություն չկա։ ԻՀՊԿ-ին առնչվող տելեգրամյան ալիքները տարբերակներ են ներկայացնում։ Ենթադրվում է, որ իրանցիները ուղիղ հարված պիտի հասցնեն Իսրայելի կողմից բռնազավթված Պաղեստինի տարածքին, որտեղ Իսրայելն ունի ռազմական ենթակառուցվածք։

Իրան-Իսրայել ուղիղ պատերազմի հավականությունն ավելի մեծ է, քան մինչև հյուպատոսությանը հարվածելը։ Նման պատերազմի դեպքում մեծանում է ռիսկը, որ Բաքուն և Անկարան «Զանգեզուրի միջանցք» ծրագիրը կիրագործեն»,- նշել է իրանագետը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում․

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular