ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


8 ախտանշան, որոնց միջոցով մարդու աչքերը փորձում են տեղեկացնել հիվանդությունների մասին

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Մարդկային մարմինը զարմանահրաշ է: Ցանկացած խնդրի դեպքում այն յուրահատուկ ազդանշաններով փորձում է զգուշացնել այդ մասին: Ազդանշաններն ու ախտանշանները հաղորդելու միջոցներից մեկը մարդու աչքերն են: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում աչքերի 8 հիվանդություն, որոնք հուշում են օրգանիզմի այս կամ այն հիվանդության մասին:

Չբուժվող ակնագարուկ (տիկնակլունձ)

 Ակնագարուկը կարող է ցավել և անհանգստություն պատճառել, սակայն սովորաբար այն անցնում է մի քանի օրից: Եթե 3 ամսվա ընթացքում ակնագարուկը չի անցնում, ապա դա կարող է լինել քաղցկեղի շատ հազվադեպ հանդիպող մի տեսակ, որն անվանվում է ճարպագեղձերի կարցինոմա: Նույնը վերաբերում է նաև այն ակնագարիկին, որը միշտ հայտնվում է նույն տեղում: 

Հոնքերի մազաթափություն

Հոնքերի մազաթափությունը կարող է պայմանավորված լինել տարբեր պատճառներով: Եթե հոնքի արտաքին հատվածը սկսում է անհետանալ, ապա կարող են լուրջ խնդիրներ առաջանալ: Հոնքերի մազաթափությունը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդություններով: 

Աղոտ տեսողություն

Համակարգչով երկար աշխատելու հետևանքով կարող են նկատվել աչքերի այրոց ու տեսողության աղոտացում: Եթե համակարգչի էկրանին նայելու ընթացքում տեսողությունը դառնում է աղոտ, ապա դա պայմանավորված է համակարգչային տեսողության համախտանիշով, որի դեպքում աչքերը լարվում են՝ համակարգչի էկրանին կոնտրաստի բացակայության հետևանքով:

 «Կույր» կետ

Փոքրիկ «կույր» կետը կարող է շատ ավելի լուրջ խնդիր լինել: Եթե կույր կետը վառվռուն «կրակների» հետ է կամ իրենից ալիքաձև գիծ է ներկայացնում, ապա դա կարող է լինել միգրենի արդյունքում: «Կույր» կետերն ուղեկցում են գլխացավերը:

Դուրս ցցված աչքեր

Աչքերի դուրս ցցված լինելու զգացողությունը կարող է պայմանավորված լինել վահանաձև գեղձի հիվանդություններով: Աչքերի դուրս ցցված լինելու առավել տարածված պատճառը վահանաձև գեղձի գերակտիվությունն է, որն անվանվում է հիպերթիրեոզ:

Աչքերի սպիտակ հատվածի դեղնածություն

 Այս վիճակն անվանվում է դեղնախտ: Այն հաճախ հանդիպում է նորածինների մոտ, որոնց լյարդի գործառույթը դեռ ամբողջությամբ զարգացած չէ, սակայն կարող է ի հայտ գալ նաև մեծահասակների մոտ: Սա կարող է լինել լյարդի, լեղապարկի կամ լեղուղիների հետ կապված խնդիրների նշան: 

Մշուշոտ տեսողություն շաքարային դիաբետի դեպքում

 Շաքարյին դիաբետով տառապող մարդիկ ավելի հակված են աչքերի հիվանդությունների առաջացման վտանգին: Ամենից տարածվածը դիաբետիկ ռետինոպաթիան է, որն ազդում է աչքերի արյունատար համակարգի վրա: Այս հիվանդությունը տարեցների կուրության հիմնական պատճառն է:

 Դիպլօպիա, աղոտ տեսողություն կամ տեսողության կորուստ 

Հանկարծակի առաջացած դիպլօպիայի, աղոտ տեսողության կամ տեսողության կորստի դեպքում հարկավոր է անմիջապես դիմել բժշկին, քանի որ այդ ախտանշանները կարող են նախազգուշացնել գլխուղեղի կաթվածի մասին:

Նյութի աղբյուրը՝ novostivmire.com

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular