ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սպասեք նոր փորձարկումների. «Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» թերթը գրում է. «ՔՊ գրասենյակում նախօրեին հավաք է տեղի ունեցել, առանց Նիկոլ Փաշինյանի։ Նիստը վարել են նրա արժանի տեղապահներ Վահագն Ալեքսանյանն ու Գեւորգ Պապոյանը։

Օրակարգում Երեւանի իշխանությունների գործունեությունն է եղել, բայց քաղաքապետը չի մասնակցել, հաշվետվություններ են ներկայացրել փոխքաղաքապետեր Սուրեն Գրիգորյանն ու Լեւոն Հովհաննիսյանը։ Քաղաքային իշխանության ներկայացուցիչները խոստովանել են, որ, այսպես կոչված, կարմիր գծերի կայանատեղիների վճարները շեշտակիորեն բարձրացնելու փաստը ակնկալվող արդյունքին չի հանգեցրել, եւ մայրաքաղաքի կենտրոնը չի բեռնաթափվել ավտոմեքենաներից ու խցանումներից:

Հիշեցնենք, որ տարեվերջին, ավագանու ՔՊ խմբակցության որոշմամբ, կարմիր գծերի տարեկան վարձավճարը սահմանվեց 160 հազար դրամ՝ նախկին 12 հազարի փոխարեն։  Թեեւ թանկացումն ակնկալվող արդյունքը չի տվել, եւ այլեւս պարզ է, որ իշխանություններն առանց հաշվարկների ուղղակի քաղաքացուն դարձրել են տուգանքի մատերիալ, սակայն ՔՊ-ում որոշել են «չհանձնվել» եւ նոր փորձարկումներ են անելու:

Ասել են, որ առաջիկա ամիսներին նոր որոշումներ կընդունեն` գուցե որոշ փողոցներում այլեւս արգելեն երթեւեկը, որոշ փողոցներ դարձնեն միակողմանի, որոշները՝ երկկողմանի, մի խոսքով՝ իմպրովիզացիաների ու փորձարկումների նոր դաշտ են գտել։

Հասարակական  տրանսպորտի ուղեվարձերի թանկացման թեման եւս արծարծվել է, սակայն ավագանու իշխանական անդամները վստահաբար պնդել են, որ որոշումը չի փոխվելու` սեպտեմբերից այն ուժի մեջ է մտնելու: Ինչ վերաբերում է խրամատ հիշեցնող փոսերին, փոխքաղաքապետերը վստահեցրել են, որ մոտ ժամանակներում խնդիրը կվերանա` տենդերներն արդեն շահել են, հանձնարարվել է փոսերի նորոգման աշխատանքներն իրականացնել հնարավոր սեղմ ժամկետներում»:


Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular