ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ադրբեջանցիները Ելփինում դրո՞շ են տեղադրել

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Երեկ համացանցում լուրեր տարածվեցին, թե ադրբեջանցիները Երասխից վերև դեպի Ելփին գնացող ճանապարհից 100 մ վերև՝ մեր դիրքի հենց դիմաց, տարածությունը մինչև 10 մետր, իրենց դրոշն են տեղադրել։

MediaHub-ը լուրի իսկությունը փորձեց պարզել՝ զրուցելով Ելփինի վարչական ղեկավար Անդրանիկ Աղախանյանի հետ։

Նա նշեց, որ նման բան չի լսել։ «Եթե նման բան լիներ, բնականաբար, ես կիմանայի։ Ուստի, կարծում եմ՝ սուտ են այդ լուրերը»,- ասաց նա։

Աղախանյանի խոսքով՝ այդ հատվածում միջդիրքային հեռավորությունը բավականին մեծ է։ «Այսինքն՝ բացառված է, որ 10 մետր հեռավորության վրա դրոշ տեղադրած լինեն»,- ասաց Աղախանյանը։

Նարե Գնունի

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular