ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Թուրքիայից արտահանումը Ռուսաստան կտրուկ նվազել է

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ռուսաստանի հետ առևտրի համար թուրքական ընկերությունների նկատմամբ պատժամիջոցների սահմանումից հետո, թուրք-ռուսական ապրանքաշրջանառության ծավալը կտրուկ նվազել է։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։

Թուրքիայի առեւտրի նախարարության տվյալների համաձայն՝ այս տարվա առաջին եռամսյակում թուրքական արտահանումը Ռուսաստան նախորդ տարվա համեմատ նվազել է 33,7%-ով։ Հատկապես նվազել է հաստոցների, էլեկտրաշարժիչների, պոմպերի արտահանումը։

Ինժեներական արտադրանք արտահանողների ասոցիացիայի նախագահ Քութլու Կարավելիօղլուի խոսքով՝ այս տարի պատժամիջոցների ցուցակների ընդլայնման և երկակի նշանակության ապրանքների արտահանման սահմանափակումների պատճառով Ռուսաստան մատակարարումները կարող են կրճատվել մեկ միլիարդ դոլարով. դա նախորդ տարվա վաճառքի 1/3 մասն է։

Նախկինում Եվրամիությունը Թուրքիային, Չինաստանին և Արաբական Միացյալ Էմիրություններին անվանել էր Ռուսաստանին արտահանումն արգելված ապրանքների և տեխնոլոգիաների հիմնական մատակարարներ։

Անցյալ աշնանը Սպիտակ տունը ներդրել է երկրորդական պատժամիջոցներ, որոնք սահմանափակում են այն ապրանքների արտահանումը, որոնք կարող են օգտագործվել ռուսական ռազմարդյունաբերական համալիրի կողմից։ Հայտնի է, որ Վաշինգտոնը լրջորեն զգուշացրել է Ռուսաստանի հետ ակտիվ առևտուրը շարունակող երկրներին պատժամիջոցների խախտման հետևանքների մասին։

Արդյունքը եղավ մի քանի թուրքական և չինական բանկերի հրաժարումը ռուս հաճախորդների հետ աշխատելուց։ Մինչեւ այս տարվա փետրվար արեւմտյան երկրները գրեթե 18 հազար պատժամիջոցներ էին սահմանել ռուսական ընկերությունների եւ ֆիզիկական անձանց դեմ։

Նրանց թիվը վեց անգամ ավելացել է Ուկրաինա ռուսական լայնամասշտաբ ներխուժման սկզբից ի վեր։ Արևմտյան երկրների իշխանությունները ուժեղացնում են պատժամիջոցների կիրառման վերահսկողությունը, հատկապես՝ երկակի նշանակության ապրանքների արտահանման հետ կապված։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular