ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրսկում գիշերը տարհանվել է ավելի քան 50 մարդ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Օրսկում կիրակի լույս երկուշաբթի գիշերը տարհանվել է ավելի քան 50 մարդ, ՌԻԱ Նովոստիին հայտնել են Ռուսաստանի Օրենբուրգի շրջանի արտակարգ իրավիճակների նախարարությունից։

«Գիշերը շարունակվել են տարհանման աշխատանքները... Ընդհանուր առմամբ, ավելի քան 50 մարդ տարհանվել է հեղեղված տարածքներից»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Գերատեսչությունից հայտնել են նաև, որ Գագարինսկայա հրապարակի տարածքում ջուրը մնում է կայուն մակարդակի վրա, և տեսողականորեն ջրի ավելացում չի նկատվում։

Ուրբաթ օրը՝ ապրիլի 5-ին, կոտրվել է ամբարտակը, որը պաշտպանել է Օրսկը Ուրալ գետից։ Արդյունքում մարդկանց զանգվածային տարհանում է սկսվել Հին քաղաքից, որտեղ գտնվում են մի քանի գյուղեր, որոնք հայտնվել են ջրհեղեղի գոտում։  Արտակարգ իրավիճակների նախարարությունը Օրենբուրգի մարզում հեղեղումների իրավիճակը ծանր է գնահատում։ Տարածաշրջան է ժամանել Ռուսաստանի Դաշնության արտակարգ իրավիճակների նախարարության ղեկավար Ալեքսանդր Կուրենկովը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular