ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Երևի վատ արտիստ եմ»․ հայտնի դերասանը ամիսը մեկ մեկնում է դիրքեր՝ հերթապահության

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Դերասան Արտաշես Ալեքսանյանին վերջին շրջանում, բացի «Առաջնորդները» սերիալից, ոչ մի նախագծում չենք տեսնում: Նա չի խաղում նաեւ թատրոնում, փակվել է դերասանի հիմնած թատրոն-ստուդիան: 
«Ժողովուրդ»-ը պարոն Ալեքսանյանից հետաքրքրվել է՝ որոնք են նրա ստեղծագործական դադարի պատճառները: Նա խոստովանել է, որ սերիալի ավարտից հետո իրեն սպառնում է գործազուրկի կարգավիճակը: Ամեն դեպքում, ինչպես դերասանն է նշում, ինքը պարապ չի մնում:

-Պարոն Ալեքսանյան, 1988-ից աշխատել եք թատրոնում, այսօր ինչո՞ւ Ձեզ բեմում չենք տեսնում:

-Առաջարկներ չեմ ստանում: Կարծում եմ՝ ինձ համար թատրոնում բոլոր տեղերը զբաղված են: Սա Հայաստանն է, այստեղ պետք է ունենաս բարեկամ, փեսա, աներ, քեռի, որ թատրոնում լավ դերեր խաղաս:

-Ինքներդ դիմե՞լ եք թատրոններ, հենց թեկուզ Ձեզ հարազատ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն:

-Ես այնտեղից 7-8 տարի առաջ եմ դուրս եկել: Թատրոնում փոխվում են տնօրեններ, ռեժիսորներ, գեղարվեստական ղեկավարներ: Եթե տվյալ արտիստն իրենց պետք է, նրանք պետք է առաջարկներ անեն, հրավիրեն:

շարունակությունը՝ կայքում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular