ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Կկարողանա՞նք այնպես անել, որ մետրոյում սպասելու ժամանակը ցույց տա հետհաշվարկով․ Ավինյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Առաջիկայում մետրոյում թվային ցուցատախտակի վրա կցուցադրվի մետրոյի ժամանմանը մնացած ժամանակը։ Համապատասխան հանձնարարականն այսօր Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ տվեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը։

«Մեր այս տրանսպորտային ռեֆորների շրջանակում կկարողանանք չէ՞ մետրոյում այնպես անել, որ մետրոյում ժամանակը ցույց տա հետհաշվարկով, այսինքն՝ թե մետրոն կայարան երբ է հասնելու», - նշեց Ավինյանը։

Արձագանքելով՝ Երևանի փոխքաղաքապետ Սուրեն Գրիգորյանը նշեց, որ եթե առկա տեխնիկայով չստացվի, ապա պետք է նորով խնդրի կատարումն ապահովվի։

«Եկեք խնդիրը դնենք ու ֆիքսենք, որ դա էլ պետք է լուծվի», - շեշտեց քաղաքապետը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular