Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում. Պեյչինովիչ Բուրիչ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԵվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը հայտնել է, որ Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին բարեփոխումների գործընթացում: Պաշտոնյան այս մասին գրել է X-ում:
«Հիանալի հանդիպում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ այսօր Երևանում: Եվրոպայի խորհուրդը կշարունակի աջակցել Հայաստանին իր բարեփոխումների գործընթացում», - գրել է պաշտոնյան:
Հիշեցնենք, որ ՀՀ է ժամանել Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ Բուրիչը։ Նա արդեն հասցրել է հանդիպել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի հետ: