ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վրաստանի խորհրդարանը գրանցել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Վրաստանի խորհրդարանը բյուրոյի նիստում գրանցել է օտարերկրյա գործակալների մասին օրինագիծը։ Նախագիծն ի սկզբանե ներկայացվել էր խորհրդարանական իրավական հարցերի հանձնաժողովի քննարկմանը։

Բյուրոյի նիստին զուգահեռ մի քանի տասնյակ մարդիկ խորհրդարանի ծառայողական մուտքի մոտ բողոքի ակցիա են անցկացրել օրինագծի դեմ։

Օրինագիծը չի տարածվում ֆիզիկական անձանց վրա, այն վերաբերում է շահույթ չհետապնդող իրավաբանական անձանց և լրատվամիջոցներին, որոնց եկամուտների ավելի քան 20%-ը ստացվում է արտերկրից։ Նման կազմակերպություններից յուրաքանչյուր տարվա հունվարին պահանջվելու է Արդարադատության նախարարություն ներկայացնել եկամուտների և ծախսերի հայտարարագիր։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում դրանք կտուգանվեն 25 հազար լարիով (մոտ 9,3 հազար դոլար)։ Տուգանքից հետո էլ հայտարարագիրը չներկայացնելու դեպքում ժամկետանց հայտարարագրման յուրաքանչյուր ամսվա համար կգանձվի 20 հազար լարի (մոտ 7,4 հազար դոլար):

Վրաստանի արդարադատության նախարարությանը կից կստեղծվի նաև արտասահմանից ֆինանսավորվող կազմակերպությունների հատուկ ռեգիստր։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular