Սերգեյ Ասատուրովի նկատմամբ խափանման միջոցը փոխվել է
ԻՐԱՎՈՒՆՔԴատարանը Հայաստանի եռամարտի ֆեդերացիայի քարտուղար Սերգեյ Ասատուրովի` երկրից բացակայելու արգելք խափանման միջոցը փոխեց գրավով։
Դատախազը միջնորդեց խափանման միջոցը փոխելու դեպքում 5 մլն դրամ գրավ կիրառել։ Դատավոր Կարեն Ֆարխոյանը միջնորդությունը բավարարեց և խափանման միջոցը փոխեց, ընտրվեց գրավը, գումարի չափն էլ սահմանվեց 2 մլն դրամ։