1917թ. Լենինը 31 համախոհների հետ լքել է Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան. պատմության այս օրը ( 09 ապրիլ)
ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸՈՐՈՇ ՏՈՆԵՐ-Թունիս՝ Նահատակների օր, Վրաստան՝ Ազգային միասնության օր, Ֆինլանդիա՝ Ֆիններենի օր, Բոլիվիա՝ Սահմանադրության օր, Կոսովո՝ Սահմանադրության օր, Ֆիլիպիններ՝ Հայրենասիրության օր։
ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ
1932– բացվել է Երևանի Մաքսիմ Գորկու անվան Բանվորական թատրոնը, որը փակվել է 4 տարի անց` 1936 թվականին։
1938 –վախճանվել է գրականագետ, թարգմանիչ Հարություն Սուրխաթյանը։
2003-Ռոբերտ Քոչարյանը երկրորդ անգամ ստանձնել է Հայաստանի նախագահի պաշտոնը։
2004- Ազատության հրապարակում կայացել է «Արդարություն» դաշինքի և «Ազգային միաբանություն» կուսակցության համատեղ հանրահավաքը, որի ավարտին ցուցարարները քվեարկությամբ որոշել են անժամկետ նստացույց անել Ազատության հրապարակում՝ մինչև Ռոբերտ Քոչարյանի հրաժարականը:
2008-Սերժ Սարգսյանը ստանձնել է Հայաստանի նախագահի պարտականությունները, և հրամանագիր ստորագրել Տիգրան Սարգսյանին Հայաստանի Հանրապետության վարչապետ նշանակելու մասին:
2012 –վախճանվել է օպերային երգչուհի Լիլի Չուգասզյանը։
2013– Հայերեն Վիքիպեդիան հատել է 45 000 հոդվածի շեմը։
2016-Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում տեղի է ունեցել ապրիլյան պատերազմի ժամանակ զոհվածների դիակների փոխանակում։ Հայկական կողմին է հանձնվել 18 զինծառայողի մարմին։
2017-Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու հայտ է ներկայացրել 3 քաղաքական ուժ, ՀՀԿ-ն, «Ելք» դաշինքն ու Զարուհի Փոստանջյանի կողմից հիմնադրված «Երկիր ծիրանի» կուսակցությունը։
2020- վախճանվել է ռուսաստանցի հայազգի ռազմական լրագրող Իգոր Պողոսովը:
2021- վախճանվել է ամերիկահայ ձեռնարկատեր, բարերար, «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Հրայր Հովնանյանը:
ԱՇԽԱՐՀՈՒՄ
193– Սեպտիմիուս Սևերուսը հռոմեական զորքերի կողմից հռչակվել է Հռոմական կայսրության կայսր։
491– վախճանվել է բյուզանդական կայսր Զենոնը։
1241 —Լիգնիցայի ճակատամարտի ժամանակ Չինգիզ խանի թոռ Բայդուրի ղեկավարած մոնղոլ-թաթարական բանակը ջախջախել է Հենրիխ 2-րդ Բարեպաշտի գլխավորած գերմանա-լեհական բանակին։
1454 —Իտալիայի քաղաք-պետությունները կնքել են Լոդիական խաղաղության պայմանագիրը։
1492 –վախճանվել է Իտալիայի կառավարիչ Լորենցո Մեդիչին։
1553 –վախճանվել է ֆրանսիացի վանական և լեզվաբան Ֆրանսուա Ռաբլեն։
1609 —Իսպանիայից վտարել են մորիսկներին՝ քրիստոնեություն ընդունած մավրերին։
1626– վախճանվել է անգլիացի փիլիսոփա, պատմաբան, քաղաքական գործիչ, էմպիրիզմի հիմնադիր Ֆրենսիս Բեկոնը։
1667 —Փարիզում կայացել է աշխարհում առաջին հրապարակային մշակույթային ցուցահանդեսը։
1682 —Ռոբերտ դե Սալը խաչ տնկելով Միսսիսիպիի դելտայում հայտարարել է այն ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս 14-րդի կալված և այն անվանել է Լուիզիաննա։
1747 —Լոնդոնում պետական դավաճանության մեղադրանքով մահապատժի է ենթարկվել Լովատի 11-րդ լորդ Սայմոն Ֆրեյզերը, որը դարձել է այն վերջին մարդը Անգլիայում, որը դատարանի կողմից դատապարտվել է գլխատման։
1799 —անգլիացի քիմիկոս Հեմֆրի Դեվին հայտնագործել է ուրախացնող գազի ցավազրկող հատկությունը։
1860 — ֆրանսիացի գյուտարար Էդուարդ դե Մարտենվիլը առաջին անգամ ձայնագրել է «Լուսնի լույսը» ֆրանսիական ժողովրդական երգը, որը ներկայումս պահպանվում է փարիզյան արխիվում։
1865– ավարտվել է Ամերիկայի քաղաքացիական պատերազմը, որը սկսվել էր 1861 թվականի ապրիլի 12-ին։
1866 —Քաղաքացիական իրավունքների մասին օրենքը ԱՄՆ-ի բոլոր բնակիչներին տվել է հավասար իրավունքներ (բացառությամբ ռեզերվացիաներում և անմարդաբնակ տարածքներում ապրող հնդկացիների)։
1867– ծնվել է ֆրանսիացի բանաստեղծ, արվեստաբան Շառլ Բոդլերը։
1917 —բոլշևիկները՝ թվով 31 անձ, որոնց թվում նաև Լենինը լքել են Ցյուրիխը և ուղևորվել Ռուսաստան։
1928 —Թուրքիայում պաշտոնական կրոն է հայտարարվել իսլամը։
1933– ծնվել է ֆրանսիացի ճանաչված դերասան Ժան Պոլ Բելմոնդոն։
1940 —նացիստական Գերմանիան ներխուժել է Նորվեգիա և Դանիա, սկսվել է Երկրորդ համաշխարհային պատերազմի Դանիա-Նորվեգական օպերացիան։
1945 - ԽՍՀՄ բանակը գրավել է Քյոնիգսբերգը՝ ներկայիս Կալինինգրադը, պարետ Օտտո Լյաշը ստորագրել է կապիտուլացիայի արձանագրությունը։
- Հիտլերի նկատմամբ դավադրություն կազմակերպելու մեղադրանքով Ֆլոսսենբուրգ համակենտրոնացման ճամբարում մահապատժի է ենթարկվել ԱԲՎԵՐ-ի ղեկավար, ադմիրալ Կանարիսը։
1963 —Ուինստոն Չերչիլը դարձել է առաջին արտասահմանցին, որին ԱՄՆ-ի կոնգրեսը շնորհել է ԱՄՆ-ի պատվավոր քաղաքացու կոչում։
1970 — Պոլ Մակկարտնին հայտարարել է, որ այլևս չի համագործակցի Ջոն Լենոնի հետ, որը վերջ է դրել «Բիթլզ» խմբի գոյությանը։
1989- տեղի են ունեցել «Թբիլիսյան իրադարձությունները», Կառավարության շենքի մոտ ոստիկանության և բանակի կողմից ուժի կիրառմամբ ցրել են ընդդիմադիրների ցույցը, որի արդյունքում զոհվել է 21, և վնասվածքներ են ստացել 290 մարդ։
1991– Վրաստանն անկախացել է ԽՍՀՄ-ից։
2000 —Էդուարդ Շևարդնաձեն վերընտրվել է Վրաստանի նախագահի պաշտոնում։
1993– Կիմ Ջոնգ Իլը փաստացի դարձել է Հյուսիսային Կորեայի առաջնորդ։
2015 — Ուկրաինայում արգելվել է նացիստական և կոմունիստական սիմվոլիկան։
Կ. Խաչիկյան