ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպե՞ս օրգանիզմը մաքրել տոքսիններից`առանց դեղորայքային միջամտության

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Տարիների ընթացքում յուրաքանչյուր օրգանիզմում կարելի է թունավոր միացություններ հայտնաբերել: Ոմանք այդ թունավոր միացություններից ձերբազատվելու համար դիմում են դեղորայքային միջամտության, ոմանք էլ նախընտրում են այդ թունավոր միացություններից ազատվել բնական ճանապարհով:

Մասնագետները ներկայացրել են մի քանի սննդատեսակներ, որոնց միջոցով հնարավոր է օրգանիզմից թուրս հանել թունավոր նյութերը:

1. Խնձոր: Մասնագետները խորհուրդ են տալիս օրական մեկ խնձոր ուտել: Այն օրգանիզմը սննդային հավելումներից եւ մետաղներից մաքրելու հատկությամբ աչքի ընկնող լուծելի բջջանյութով՝ պեկտրինով է հարուստ: Օրգանիզմում կարող են ծանր՝ աղտոտված օդի միջոցով, ինչպես նաեւ սննդի եւ ջրի հետ ներթափանցած մետաղներ լինել, ինչպիսիք կապարն ու ալյումինն են, որոնք նյութափոխանակության գործառույթին միջամտելու հատկություն են դրսեւորում:

2. Բազուկ: Բանջարեղենի այս՝ հակաօքսիդանտներով հարուստ տեսակը եւս օրգանիզմը տոքսինների վնասակար ազդեցությունից զերծ պահելու միջոց է հանդիսանում: Այն մագնեզիումով, երկաթով, ցինկով եւ կալցիումով է հարուստ, որոնք օրգանիզմը թունազերծելու հատկություն ունեն: Ճակնդեղն առավելապես լյարդի թունազերծման եւ լեղապարկի հիվանդությունների, ինչպես նաեւ սննդային թունավորման, փորլուծության եւ սրտխառնոցի կանխարգելման ու վերացման համար է օգտակար:

3. Սոխ: Սոխը ծծմբի բաղադրությամբ ամինաթթուներ է պարունակում, որոնք օրգանիզմը թունազերծելու հատկություն ունեն: Դրանք մկնդեղ, կապար, սնդիկ եւ անագ ներծծելու հատկություններ ունեն: Սոխը կարևոր է նաեւ արյան՝ օրգանիզմի իմունային պաշտպանության համակարգի աշխատանքում, հատկապես՝ բորբոքային պրոցեսների ժամանակ:

Նյութը հրապարակման պատրաստեց Orer.am-ը:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular