Որքան գումար է հատկացրել քաղաքապետարանը՝ Սահմանադրության օրվա համար․ «Հրապարակ»
ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը՝ հուլիսի 5-ը, Երեւանի քաղաքապետարանը պատրաստվում է նշել, սակայն ոչ այնքան ճոխ, որքան վարչական շրջանների ամանորյա կորպորատիվներն են նշել։ Սահմանադրության օրվա համար քաղաքապետարանը հատկացրել է 1 մլն 175 հազար դրամ, միջոցառումն անցկացվելու է Էրեբունի վարչական շրջանի թիվ 3 մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի դահլիճում, որտեղ հանդես կգան 8 երգիչ եւ 1 հաղորդավար, ինչպես նաեւ 18-20 «հանրությանը հայտնի» պարողներ։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 10․ 04․ 24 թ համարում։