ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


1912թ. «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը. պատմության այս օրը (10 ապրիլ)

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

ՈՐՈՇ ՏՈՆԵՐ- ֆաշիզմի դեմ  Դիմադրության շարժման  համաշխարհային օր, Ադրբեջան՝ Շինարարի օր, ՈՒկրաինա՝ Օդեսայի ազատագրման օր:

ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

1840– դադարել է գոյություն ունենալ Հայկական մարզը, որը ստեղծվել էր 1828 թվականին Նիկոլայ 1-ին ցարի հրամանագրով Թուրքմենչայի պայմանագրի վավերացումից հետո:

1913-ծնվել է ԽՍՀՄ կրկնակի հերոս  օդաչու Նելսոն Ստեփանյանը:

1937 –ծնվել է կոմպոզիտոր, դիրիժոր, գրող, հասարակական գործիչ Հենրիկ Անասյանը։

1988-ղարաբաղյան հակամարտության ժամանակ առաջին անգամ Ստեփանակերտ է այցելել Արկադի Վոլսկին որպես ԽՄԿԿ Կենտկոմի ներկայացուցից, և որը փաստացի դարձել էր տարածաշրջան մտցված Խորհրդային բանակի ղեկավար։

1992- ղարաբաղյան հակամարտության ժամանակ տեղի է ունեցել Մարագայի կոտորածը: Ադրբեջանական «Գուրթուլուշ»  գումարտակը զրահամեքենաների ուղեկցությամբ ներխուժել է Լեռնային Ղարաբաղի Մարդակերտի շրջանի Մարաղա գյուղ (4660 բնակիչ), որի  արդյունքում զոհվել են հինգ տասնյակ խաղաղ բնակիչ:

1994 - ղարաբաղյան հակամարտության ժամանակ հայկական բանակը սկսել է «Տեր-Տեր» օպերացիան: Ադրբեջանական բանակը, գեներալ Էլբրուս Օրուջաևի գլխավորությամբ, օգտագործելով Տեր-Տեր քաղաքի ամրությունները՝ համառ դիմադրություն է ցույց տվել:

2002-«Քաղաքացիական ազգային նախաձեռնություն» հասարակական    կազմակերպության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարել է  ընտրություններին մասնակցելու համար նոր ուժի ստեղծման մասին:

2013-Րաֆֆի Հովհաննիսյանը բազմամարդ հանրահավաք է անց կացրել Ազատության հրապարակում ապա երթով ուղևորվել դեպի Բաղրամյան 26, որտեղից էլ` Ծիծեռնակաբերդ՝ ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի ուղեկցությամբ։

2014-ԱՄՆ-ի Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովը ընդունել է Հայոց Ցեղասպանության փաստը դատապարտող բանաձև։

 -կայացել է ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի, ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի և«Ժառանգություն» կուսակցության նախագահ Րաֆֆի  Հովհաննիսյանի հանդիպումը:

2018-«Petekamutner.am» կայքում գործարկվել է ավտոմեքենաների մաքսային արժեքի ավտոմատ հաշվիչը:

ԱՇԽԱՐՀՈՒՄ

401– ծնվել է Բյուզանդիայի միանձնյա կայսր Թեոդոսիոս Բ Փոքրը:

1727-ծնվել է գերմանացի ուսուցիչ, խուլ-համրերին սովորեցնելու մեթոդի   գյուտարար Սամուել Հեյնիկեն:

1741-տեղի է ունեցել Մոլվիցի ճակատամարտը (Պրուսիա-Ավստրիա):

1813-վախճանվել է ֆրանսիացի մաթեմատիկոս, մեխանիկ և աստղագետ Ժոզեֆ Լագրանժը:

1906-Ռուսաստանի ամառանոցային Օզերկի գյուղում սպանել են քահանա Գապոնին:

1912- Սոուտհեպտոնյան նավահանգստից «Տիտանիկ» զբոսանավը դուրս է եկել իր առաջին և վերջին նավարկությանը:

1932-ծնվել է եգիպտացի հանրահայտ դերասան Օմար Շարիֆը:

1940– Իսլանդիան փաստացի անկախացել է Դանիայից:

1941-գերմանացիների կողմից գրավված Զագրեբ քաղաքում հայտարարվել է Խորվաթիա պետության ստեղծումը:

1963-խորտակվել է ամերիկյան «Տրեշեր» ատոմային սուզանավը, զոհվել են   անձնակազմի բոլոր  129 անդամները:

1964-ծնվել է խորհրդային, ուզբեկական և ռուսական էստրադայի աստղ Ազիզան:

1970– թողարկվել է առաջին «Ժիգուլի» ավտոմեքենան` ՎԱԶ-2101-ը:

1995-Ռուսաստանում գրանցվել է «Գարեջրի սիրահարների» կուսակցությունը:

2010- Սմոլենսկում վթարի է ենթարկվել Տու-154 ինքնաթիռը , զոհվել է 96 մարդ՝ այդ  թվում Լեհաստանի նախագահ Լեխ Կաչինսկին և պետության այլ հայտնի գործիչներ:

2019 —աշխարհին է ներկայացվել սև անցքի առաջին լուսանկարը։

Կ. Խաչիկյան

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular