ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Խամենեին դավաճան է անվանել իսլամական այն երկրներին, որոնք համագործակցում են Իսրայելի հետ

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Իսլամական երկրները, որոնք զենք են մատակարարում կամ ֆինանսական օգնություն են ցուցաբերում Իսրայելին, դավաճանում են մահմեդականներին։ Նման կարծիք է հայտնել Իրանի հոգեւոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին՝ ծոմապահության տոնի կապակցությամբ հանրապետության բարձրաստիճան պաշտոնյաների և իսլամական երկրների դեսպանների հետ հանդիպմանը։

«Սա դավաճանություն է, սա դավաճանություն է իսլամական ումմայի նկատմամբ», – նրա խոսքերն է մեջբերում իրանական IRNA գործակալությունը։

Ըստ Խամենեիի, օգնություն տրամադրելով «թուլացող սիոնիստական ​​ապարատին» (նկատի ունի Իսրայելին),  իսլամական երկրները ուժեղացնում են այն», ինչը, ի վերջո, «կվնասի իրենց»։

Իրանի առաջնորդը նշել է, որ նման երկրների կառավարությունները լիովին չեն կատարում պաղեստինցիներին աջակցելու իրենց պարտավորությունները։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular