Կարեն Խաչանովը երկրորդ հաղթանակն է տարել Մոնտե Կառլոյում
ՍՊՈՐՏՌուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Կարեն Խաչանովը Մոնտե Կառլոյում ընթացող «Մասթերս» շարքի մրցաշարում նվաճել է երրորդ շրջանի ուղեգիր:
Երկրորդ մրցախաղում աշխարհի 17-րդ ռակետը երեք սեթում 4-6, 6-4, 6-3 հաշվով առավելության է հասել 22-րդ ռակետ, արգենտինացի Ֆրանսիսկո Սերունդոլոյի նկատմամբ: Խաղը տևել է 2 ժամ 16 րոպե:
1/8 եզրափակչում Խաչանովը կմրցի Դանիլ Մեդվեդև (Ռուսաստան) – Գաել Մոնֆիս (Ֆրանսիա) զույգի հաղթողի հետ: