ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Օրերս կայացած հարսանիք, ուր թագավորում է սերը. (տեսանյութ, լուսանկարներ)

ՎԻԴԵՈ

Վաղուց նորություն չէ, որ հայկական շոու բիզնեսում հայտնի որոշ փեսացուներ փափուկ և ապահով կյանք վարելու համար հարսնացու են ընտրում ԱՄՆ-ից ու ամուսնանում նրանց «անձնագրերի» հետ:

Ի տարբերություն այդպիսիների՝ Հայաստանի պարի պետական անսամբլի հայտնի դհոլահար Ֆելիքս Ղազարյանը հետևեց սրտի թելադրանքին ու օրերս շքեղ հարսանիքով ամուսնացավ պարուհի Քրիստինե Շավոյանի հետ: Նրանց սիրո պատմությունը հեքիաթային կողմեր ունի:

Առաջին անգամ 15-ամյա Քրիստինեին տեսնելուց հետո Ֆելիքսը կորցրեց քունն ու դադարը: Նրա համար Քրիստինեն երկնային էակ էր, որ երկրային կյանքում պիտի իր տան թագուհին լիներ: Սկզբում աղջկա տարեդարձին ներկայացավ մի տեսանյութով , որն ամբողջությամբ սիրո խոստովանություն էր, իսկ շարունակությունն արդեն Փարիզում էր՝ Էյֆելյան աշտարակի մոտ , ամուսնության առաջարկ, մատանի, ընկերների ներկայությամբ:
Ֆելիքսը հեթով իրականացնում էր աղջկա երազանքները:

Ամենազոր սերն իր թևերն էր բացել նրանց առջև ու առաջնորդում էր եկեղեցի՝ սիրո երդում տալու: Երևանաբնակ հայտնի զույգի հարսանեկան հանդիսությանը ներկա են եղել շոու բիզնեսի սիրված դեմքերը:

Լուսանկարները՝ այստեղ

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular