Կդադարեցվեն թռիչքները դեպի Թեհրան
ՄԻՋԱԶԳԱՅԻՆLufthansa խոշոր ավիաընկերությունը երեկ ժամանակավորապես դադարեցրել է բոլոր չվերթները դեպի Թեհրան և հակառակ ուղղությամբ։
Այս մասին գրում է Frankfurter Allgemeine Zeitung (FAZ) թերթը՝ գերմանական ավիաընկերության մամուլի ծառայությանը հղումով։
Թռիչքների սահմանափակումը կգործի մինչև ապրիլի 11-ը և պայմանավորված է «Մերձավոր Արևելքում առկա իրավիճակով», պարզաբանել է FAZ ընկերության ներկայացուցիչը։
Ավելի վաղ Իսրայելը գրոհել էր Դամասկոսում Իրանի հյուպատոսության վրա, ինչի հետևանքով զոհվել էր 13 մարդ, այդ թվում՝ Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) երկու գեներալ։
Իրանի իշխանությունները խոստացել են հարձակմանը պատասխանել «նույն ծավալով և դաժանությամբ»: