ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Մեր մանկության տանգոն» ֆիլմը կցուցադրվի Անապայում

ՄՇԱԿՈՒՅԹ

Ապրիլի 13-ին Անապայում տեղի կունենա «Մեր մանկության տանգոն» (1984 թ.) հայկական ֆիլմի ցուցադրությունը։ Այս մասին հայտնում է Անապայի հայ համայնքի տելեգրամյան պաշտոնական ալիքը։

Ֆիլմի ցուցադրությունից առաջ հանդիսատեսին կպատմեն ֆիլմի և դրա ստեղծման պատմության մասին, իսկ ցուցադրությունից հետո միջոցառման այցելուները կկիսվեն տպավորություններով և կքննարկեն հերոսներին:

«Մեր մանկության տանգոն» 1984 թվականին «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանված Ալբերտ Մկրտչյանի ֆիլմն է, որը մասամբ հիմնված է հենց ռեժիսորի և նրա եղբոր ՝ ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Մհեր (Ֆրունզիկ) Մկրտչյանի մանկության հուշերի վրա:

1985 թվականին Մինսկի համամիութենական կինոփառատոնում ֆիլմն արժանացել է գլխավոր մրցանակի գեղարվեստական ֆիլմերի ծրագրում, Իսկ Գալյա Նովենցն արժանացել է մրցանակի և դիպլոմի՝ լավագույն կանացի դերի համար։ Ֆիլմում կերտած կերպարի համար Նովենցն արժանացել է նաև Վենետիկի 42-րդ միջազգային կինոփառատոնի լավագույն կանացի դեր մրցանակին:

«Մեր մանկության տանգոն» անսովոր բնավորության տեր հայ կնոջ մասին է։ Պատերազմից վերադառնալուց հետո նրա ամուսինը՝ Ռուբենը (Ֆրունզիկ Մկրտչյան) թողնում է ընտանիքը և գնում իր կյանքը փրկած կնոջ մոտ։ Հպարտ Սիրանուշը (Գալյա Նովենց) չի կարողանում համակերպվել դրա հետ և Ռուբենին ընտանիք վերադարձնելու փորձեր է անում։ Երեխաների և կնոջ արարքները Ռուբենին այնպիսի վիճակի են հասցնում, որ վերջապես խճճվելով իր զգացմունքների մեջ՝ նա կատարում է չմտածված արարք և հայտնվում բանտում…

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular