ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


EHang ընկերության մարդատար անօդաչու թռչող սարքը ստացել է արտադրության վկայական

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Անօդաչու թռչող սարքեր արտադրող EHang ընկերությունը Չինաստանի քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից (GUCAC) ստացել է EH216-S ինքնավար ուղևորափոխադրումների համակարգի արտադրության վկայագիր, գրում է Ixbt.com-ը:

Ինչպես հայտնում է Xinhua հրատարակությունը, դա առաջին նման վկայականն է, որը տրվում է Չինաստանում ինքնավար մարդատար անօդաչու թռչող սարքի համար։

Ավելի վաղ ուղղահայաց թռիչքի և վայրէջքի համակարգով (eVTOL) այդ էլեկտրական անօդաչուն GUGAK-ից ստացել էր թռիչքային պիտանիության ստանդարտ վկայական։ Արտադրության սերտիֆիկատի ձեռքբերումը կարևոր քայլ է EH216-S անօդաչուն զանգվածային արտադրության փուլ մտցնելու համար, ինչպես նաև անհրաժեշտ քայլ է ընկերության զարգացման համար, հայտարարել է EHang ընկերության հիմնադիր, նախագահ և գործադիր տնօրեն ՀուՀուազին:

EH216-S անօդաչուի նախագծային առավելագույն արագությունը ժամում 130 կմ է, թռիչքի առավելագույն հեռահարությունը 30 կմ, իսկ թռիչքի առավելագույն տևողությունը 25 րոպե։

Նյութը հրապարակման պատրաստեց Կամո Խաչիկյանը

www.1or.am

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular