ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Ինչպես են դիմահարդարներն աստղերին խայտառակելով փողեր աշխատում

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

Երբ աղջիկներն ընտրում են դիմահարդար, նրանք սովորաբար ուսումնասիրում են դիմահարդարի էջերը սոցիալական ցանցերում, և փորձում նրա աշխատանքների մեջ հայտնիների փնտրել: Եթե դիմահարդարի մոտ հաճախում են հայտնի դեմքեր, երգչուհիներ, դերասանուհիներ, ովքեր բավականի քմահաճ հաճախորդներ են համարվում, և նրանք հավանում են նրա աշխատանքները, ուրեմն կարելի է հանգիստ այցելել տվյալ մարդու մոտ:

ԲԱՅՑ...կա մի ցավոտ բայց,  դիմահարդարներն իրենց փիարով զբաղվելու ընթացքում, մոռանում են, որ չպետք է վնասեն աստղերին: Շատ հաճախ իրենց «զորությունը» և հրաշքներ գործելու ունակությունը ցույց տալու համար նրանք հրապարակում են աստղի լուսանկարը մինչև դիմահարդարումը և դիմահարդարումից հետո: Եվ այդ նախքան դիմահարդարումը լուսանկարներում աստեղերն այնքան անմխիթար ու սարսափելի վիճակում են, որ նայողին թվում է անբուժելի հիվանդին վերջին քիմիաթերապիայից հետո են նկարել: 

Աստղերը պետք է պարզապես արգելեն իրենց դիմահարդարներին նման ձևով խայտառակել իրենց ՝ սեփական գործն առաջ տանելու համար: Ի վերջո վճարողը դուք եք, և իրավունք ունեք պահանջել մաքսիմալ  հարմարավետություն  և հարգանք ձեր անձի հանդեպ: Չէ որ դուք ձեր հանդիսատեսի և երկրպագուների համար իդելական եք, շատերը երազում են ձեզ նմանվել: Ու երբ մարդը տեսնում է ձեզ այդ տեսքով, միայն հիասթափվում է, ու իրեն խաբված զգում...

 

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular