ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Այս պահին Ռուսաստանի հրետանային առավելությունը հինգ անգամ ավելի է, իսկ շուտով՝ կկրկնապատկվի

ՄԻՋԱԶԳԱՅԻՆ

Ուկրաինայի հետ պատերազմում Ռուսաստանի հրետանային առավելությունը շուտով կհասնի 10:1-ի, ասել է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ուժերի հրամանատարը։

Ամերիկացի գեներալ Քրիստոֆեր Կավոլին, ով գլխավորում է Եվրոպայում ՆԱՏՕ-ի ռազմական խումբը, կարծում է, որ ռազմաճակատում Ռուսաստանի առավելությունը միայն կավելանա առանց Ուկրաինային Վաշինգտոնի աջակցության։

Կավոլին Ներկայացուցիչների պալատի Զինված ծառայությունների հանձնաժողովին ասել է, որ Ռուսաստանը ներկայումս արձակում է 5 հրանոթային արկ ուկրաինական յուրաքանչյուր արկի դիմաց, սակայն առաջիկա շաբաթների ընթացքում այդ հարաբերակցությունը կարող է աճել մինչև 10:1:

«Վտանգված շատ բան կա», - եզրափակեց Կավոլին:

Հիշեցնենք, որ Ուկրաինային ԱՄՆ ռազմական օգնության ծավալների ու բովանդակության վերաբերյալ վերջնական որոշում դեռ չի կայացվել:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular