ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


«Հրապարակ». ԱԺ «պատերազմ» է ընկել

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ

«Հրապարակ» թերթը գրում է.

«ԱԺ-ում, դեռ մանդատները չստացած, կրկին սկսել են բաժանել արջի մորթին: ՀՀԿ կանայք` «չոլկաները» հետ սանրած, զբաղված են ոչ միայն հանձնաժողովի նախագահ դառնալու սրբազան պատերազմով, այլև փորձում են լավ սենյակներ ձեռք բերել:

Ոչ միայն ՀՀԿ կանայք, բոլոր նրանք, ովքեր անցնող գումարման նստաշրջանում առանձնապես գոհ չեն եղել իրենց սենյակներից, փորձում են «Լաչինի միջանցքով» (այդպես է կոչվում ԱԺ նոր կորպուսը հնին կապող երկար միջանցքը) սահել դեպի դահլիճամերձ տարածք: Բանն այն է, որ ՕԵԿ ֆրակցիան լավագույն տեղում էր նստում` ֆոյեին կից, դահլիճին շատ մոտ, հիմա «նորագիրներ-շուստրիները» փորձում են ձեռք գցել այդ սենյակները` բանակցելով ԱԺ գործերի կառավարչի հետ:

Ի դեպ, սենյակների պակաս այս անգամ չի լինելու՝ նախկին 131-ի փոխարեն ընդամենը 105 պատգամավոր է, և բոլորին լիուլի կբավարարի»:

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular