ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


ԵՄ ջրցան մեքենաներն՝ ընդդեմ թուրքական «Bayraktar»-ի. Արևմուտքի «հուժկու» աջակցությունը

ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Բրյուսելում կայացած եռակողմ հանդիպումից հետո հայտնի դարձավ, որ Եվրամիությունը դիտարկում է աջակցել Հայաստանի զինված ուժերին ոչ մահաբեր զենքերով: Որպեսզի պարզ լինի, թե ինչի մասին  է խոսքը նախ բացատրենք, թե ինչ է իրենից ներկայացնում ոչ մահաբեր զենքը: Ոչ մահաբեր են կոչվում այն զենքերը, որոնց կիրառումից զոհեր չեն լինելու։ Օրինակ՝ զինատեսակներ, որոնք միայն հայտնաբերում են հակառակորդի թռչող օբյեկտները՝ ի տարբերություն ՀՕՊ համակարգերի, որտեղ նաև խոցող զենքեր կան։ Ոչ մահաբեր զենքերի թվին են դասվում նաև ջրցան մեքենաները, լուսաձայնային նռնակները, էլեկտրաշոկերները:

ԵՄ-ից հետո նաև Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը ավետեց Վաշինգտոնի կողմից Հայաստանին տրամադրվելիք հուժկու ռազմատեխնիկական աջակցության մասին: ԱՄՆ-ն այնքան առատաձեռն է գտնվել, որ մեզ է տրամադրելու մի քանի զրահապատ շտապօգնության ավտոմեքենա: Դրա դիմաց ամերիկացիներն ունենալու են խորհրդական, ով կարող է գալ և նստել Հայաստանի պաշտպանության նախարարության հետ՝ օգնելու կարողությունների զարգացմանը, հատկապես այն պատճառով, որ Հայաստանը, ըստ դեսպանի, շահագրգռված է ընդլայնել իր մասնակցությունն այնպիսի հարցերում, ինչպիսիք են խաղաղապահությունը և այլ խաղաղ նախաձեռնություններ: 

Ստացվում է, որ Փաշինյանն ու թիմը, վատթարացնելով հարաբերությունները ՌԴ–ի և ՀԱՊԿ–ի հետ, որտեղից ստանում էին գերժամանակակից, արտոնյալ գնով և որակյալ զենք, որոշել են ամրապնդել հարաբերությունները Արևմուտքի հետ, որը ՀՀ պաշտպանության համար պատրաստ է տրամադրել միայն ջրցան և շտապօգնության մեքենաներ: ԱՄՆ-ն Թուրքիային տրամադրում է F-14 ռմբակոծիչներ, իսկ Հայաստանը պետք է թուրքական «Բայրաքթարների» դեմն առնի լուսաձայնային նռնակներով: Սա է այն անվտանգության երաշխիքը, որն Արևմուտքը պատրաստ է տրամադրել Հայաստանին, մնացածը՝ պաթոս է և պոպուլիզմ:

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular