ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Սարգիս Գալստյանը ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել․«Հրապարակ»

ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

«Հրապարակ» օրաթերթը գրում է․ Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը, ով վերջերս Հայաստան տեղափոխվելուն պես կալանավորվեց՝ լրտեսության մեղադրանքով, պարզվում է՝ ադրբեջանցիների կողմից ճնշումների ու հետապնդումների է ենթարկվել։

Տեղեկացանք, որ երբ ադրբեջանցիները քանդել են Արցախի խորհրդարանի շենքը, եւ այդ բարբարոսությունը փաստող լուսանկարը տարածվեց համացանցում, ադրբեջանական հատուկ ծառայությունները ներխուժել են Սարգիս Գալստյանի տուն` խուզարկություն իրականացրել, վերցրել բջջային հեռախոսները՝ կասկածելով, որ նրանք են լուսանկարել ու նկարները տարածել՝ միջազգային հանրությանը տրամադրելով Ադրբեջանի դեմ: Դրանից հետո էլ սկսել են հետեւել ամուսիններին, ինչն էլ պատճառ է դարձել, որ Արցախի հանձնումից 7 ամիս անց Գալստյանը կնոջ հետ Հայաստան վերադառնա։ Այդ որոշման վրա ազդել է նաեւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակի տեղափոխումն  ադրբեջանական Բարդա քաղաք։ Իմանալով այդ մասին եւ հասկանալով, որ իրենց անվտանգությունը երաշխավորված չէ, Գալստյանները ճանապարհ են ընկել:

Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 12․ 04․ 24 թ համարում։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular