ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից. Արշակ Կարապետյան

ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

«Վախկոտ մարդը միայն կարող է իր ընդդիմախոսին այնպիսի վիճակի հասցնել, որ վերջինս այլևս չխոսի»։ «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, գեներալ Արշակ Կարապետյանն այսպես է գնահատում Նիկոլ Փաշինյանի և նրա իշխանության քաղաքականությունը, նշում, որ գործող իշխանությունները տեղով վախկոտ են և այդ պատճառով էլ բռնաճնշումներ ու հետապնդումներ են իրականացնում իրենց ընդդիմախոսների դեմ։ «Համահայկական ճակատն», ըստ Արշակ Կարապետյանի, ասում է. «Վեշերդ հավաքիր և գնա, ո՜չ դու, ո՜չ կողքիդ քսերոքսները չեն կարողանում երկիր ղեկավարել։ Կողքինները չեն հասկանում, որ իրենք էլ պատասխանատվությունից չեն խուսափելու»: Արշակ Կարապետյանը հիշեցրել է, պապական խոսքը. «Պաշտոնը ուրիշի ձի է, այսօր դու ես քշում, վաղը ուրիշը կքշի…», և վաղը գործող իշխանությունների ներկայացուցիչների հետ ավելի վատ են վարվելու։

Մասնավորապես անդրադառնալով բանակում ստեղծված իրավիճակին՝ Կարապետյանը նշում է, թե Նիկոլ Փաշինյանը հրամանատարներին բանավոր հրաման է տալիս ինչ-որ ապօրինություն կատարելու, ապա հրաժարվում, որ հրաման է տվել, և բազմավաստակ զինվորականներին կալանավորում ու դատապարտում են։ Արցախի հանձնման մասին խոսելով՝ «Համահայկական ճակատը» շարժման առաջնորդը նշում է, որ իր տեղեկություններով՝ մոտ 5 միլիարդ դոլարի զինամթերք է թողնվել Արցախում։ «Արցախի հանձնումը դավաճանություն էր մեր երկրի ղեկավարության կողմից։ Պատկերացրեք արցախցիների վիճակը, որ չորս կողմից շրջապատված էին, ու Հայաստանի ղեկավարն ասում է՝ դա ձեր հողը չէ»,- նշել է գեներալ Կարապետյանը, և հիշեցրել, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը բազմիցս ասել է, որ Արցախի հարցը լուծելու են հանրային քվեարկությամբ, սակայն ոչինչ չի արել, խաբել է ժողովրդին և արցախցիներին և բոլորիս։ Ըստ Արշակ Կարապետյանի՝ պատմությունը կրկնվում է, բայց իրենց քաղաքական ուժն ամեն ինչ անելու է, որպեսզի շատ բան փոխվի, իսկ բանակում իրավիճակ փոխելու համար առաջնահերթ պիտի գործող իշխանությունները հեռանան։ «Բանակում պետք է ծառայեն և պաշտոններ զբաղեցնեն կրթված, փորձառու սպաներ՝ սկսած պաշտպանության նախարարից, վերջացրած լեյտենանտով։ Միայն այդ պայմաններում կարող ենք ունենալ նորմալ և հզոր բանակ»,- ասում է «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ, Պաշտպանության նախկին նախարար, գեներալ-մայոր Արշակ Կարապետյանը։

Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular