ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄՇԱԿՈՒՅԹ ՍՊՈՐՏ ՄԱՄՈՒԼԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ ՖՈՏՈ ՎԻԴԵՈ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ԻՐԱՎՈՒՆՔ


Վիգեն Սարգսյանը խոսել է ծառայության նոր տեսակի մասին

ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ

Զորակոչում հստակ տարանջատվում է նորակոչիկների 2 տեսակ` նրանք, ովքեր ուզում են ծառայել հենց առաջնագծում, և նրանք, ովքեր խուսափում են «վտանգավոր» համարվող զորամասերից: Նորակոչիկները, ովքեր կուզենան ծառայել մարտական հերթապահություն իրականացնող զորամասերում, իրավունք կստանան անցնելու ծառայության նոր տեսակի` ժամկետային-պայմանագրային. «Ազգ-բանակ-2017» համաժողովի բացման ժամանակ հայտնեց ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը:

Ըստ նրա` այդ ծառայությունը կտևի 3 տարի, սակայն դրանցից 7 ամիսը զինծառայողը կանցկացնի ազատ արձակման մեջ` սկսած 6-րդ ամսվանից, երբ նրա ստորաբաժանումը կստանձնի մարտական հերթապահությունը` յուրաքանչյուր ամիս կծառայի 1+1+2 բանաձևով, այսինքն` մեկ շաբաթ` արձակուրդում, մեկ շաբաթ` զորամասում և  երկու շաբաթ` առաջնագծում:

«Ի դեպ, յուրաքանչյուր անգամ արձակուրդ գնալիս նրան կվճարվի որոշակի գումար` արձակուրդային ծախսերը հոգալու համար: Բացի այդ` ծառայության ավարտին նրա հաշվին կփոխանցվի 5 մլն դրամ, որը նա կկարողանա օգտագործել որպես ուսման վարձի փոխհատուցում կամ երկու այլ ծրագրում` մատչելի բնակարան և մինի-ֆերմա: Այս երեք ծրագրերն էլ միտված են ծառայած երիտասարդին Հայաստանում իր ապագան կառուցելու հնարավորություն տալու»,- ասաց նախարարը:

 
Historical Dates ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ԱՅՍ ՕՐԸ
Most Popular