ԱՄՆ–ում հայտնել են՝ երբ է Իրանը պատրաստվում հարձակվել Իսրայելի վրա
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻսրայելի վրա Իրանի հարձակումը, մեծ հավանականությամբ, տեղի կունենա կիրակի՝ ապրիլի 14-ի առավոտյան: Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը՝ հղում անելով անանուն ամերիկացի պաշտոնյային։
«Մեծ հավանականությամբ, Իրանը կհարձակվի Իսրայելի վրա կիրակի վաղ ժամերին»,- կանխատեսել է պաշտոնյան։
Իսրայելի պաշտպանության նախարար Յոավ Գալանտը մի քանի ժամ առաջ ասել է, որ իր երկիրը ուշադիր հետևում է Իրանի և նրա պրոքսի ուժերի «պլանավորված հարձակմանը», հետևաբար ուժեղացրել է իր պաշտպանական և հարձակողական կառույցները: Պետությունը պատրաստ է նաև «ձեռնարկել բոլոր անհրաժեշտ միջոցները քաղաքացիների պաշտպանության համար»։