Դաղստանում միկրոավտոբուս է վթարվել. երեք զոհերից երկուսը երեխաներ են
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԴաղստանի Կասումքենթ գյուղում միկրոավտոբուսի վթարի հետևանքով զոհվել է երեք, վիրավորվել՝ ութ մարդ, հայտնել է երկրի ՆԳՆ-ն, տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:
ՆԳՆ-ից, մասնավորապես, հայտնել են. «Այսօր՝ 2024 թվականի ապրիլի 13-ին, ժամը 17:00-ի սահմաններումմ Սուլեյման-Ստալսկի թաղամասի Մամրաշ-Տաշքապուր ավտոճանապարհի 12 կմ-ին տեղի է ունեցել բախում Hyundai Solaris և GAZ-2705 մակնիշի ավտոմեքենաների միջև, ինչի հետևանքով Hyundai Solaris-ի վարորդը և նրա երկու անչափահաս ուղևորները՝ 2017 և 2016 թվականներին ծնված երեխաները տեղում մահացել են։ Ավտովթարի ևս 8 մասնակից տեղափոխվել է բուժհաստատություն»:
Ավելի վաղ մարզային առողջապահության նախարարությունը հայտնել էր, որ վթարի հետևանքով երկու անչափահաս է մահացել։ «Մեկ երեխա տեղում մահացել է, երկրորդը՝ հիվանդանոցում»,- ասվում է հաղորդագրության մեջ։
Միջադեպի առնչությամբ հետաքննություն է կազմակերպվել հանրապետության դատախազության կողմից։